Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Շավարշ Քոչարյան. Բազմիցս ասվել է՝ 5 շրջանների հանձնման հարց չկա

Շավարշ Քոչարյան. Բազմիցս ասվել է՝ 5 շրջանների հանձնման հարց չկա
19.03.2018 | 23:06

Պետք է հստակ գիտակցենք, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով անընդունելի է խոսել բանակցային գործընթացում որևէ զարգացման մասին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ընտրություններից հետո կսկսվեն ինտենսիվ բանակցություններ:

«Խոսելով բանակցությունների մասին՝ մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և Վիեննայի, և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»,- ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջև լինի վստահություն: «Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Այդ իսկ պատճառով խոսվել է և հետաքննության մեխանիզմի զարգացման մասին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա անհրաժեշտ պայման է, և առանց դրա վստահություն չի լինի»,- ասաց նա:

Հարցին` քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնու՞մն է՝ հաշվի առնելով, որ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, թե կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին, Քոչարյանը հակադարձեց, թե դա Ադրբեջանի ցանկությունն է, որ պարբերաբար կամ իր շուրթերով կամ այլ կերպ փորձում է սփռել: «Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետև այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց նա և կոչ արեց «ադրբեջանական ցանկությունը չտիրաժավորել»: «Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց երբ մեր կողմից են ասում, չեղած բանը մատի փաթաթան են դարձնում, դա արդեն ամոթ է»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ